‘Սկանդալ թուրքական ֆուտբոլում. Արդա Թուրանը հեռացվել է հավաքականից’

1202

 

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը հեռացվել է Թուրքիայի հավաքականից: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ 30-ամյա ֆուտբոլիստը ծեծկռտուքի է բռնվել լրագրողի հետ` Մակեդոնիայի հետ խաղից ինքնաթիռով վերադառնալիս:

Թուրքիայի ընտրանու առաջատարը դժգոհ է եղել Եվրո-2016-ի ժամանակ այդ լրագրողի գրած հոդվածից, որում վերջինս պնդել է, որ թուրք ֆուտբոլիստները հավաքականում պայքարում են ոչ մարզական հաջողությունների, այլ պարգևավճարներ ստանալու համար:

«Շնորհակալ եմ լրագրողներին, ովքեր քննադատում են մեր խաղը, որովհետև նրանք ճիշտ են: Դա նրանց մասնագիտությունն է: Բայց թույլ չեմ տա կասկածի տակ դնել իմ արժեքները: Չգիտեմ` ճիշտ եմ վարվել, թե` ոչ: Միգուցե, դա սխալ էր, սակայն անկեղծ էր:

Միշտ վճարել եմ իմ լավ ու վատ արարքների համար»,- Ինստագրամի իր էջում գրել է Թուրանը:

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Կապանում ‘
Հաջորդ հոդվածը‘Երեկվա ավերվածություններն՝ ըստ ԱԻՆ-ի’