‘Սկանդալ Հնդկաստանում՝ կապված կանանց ստերջացման հետ. բժիշկը ձերբակալվել է’

1049

Հնդկական ոստիկանությունը ձերբակալել է բժշկին, որը մեղադրվում է ծնելիության վերահսկման կամ ստերջացման կառավարական ծրագրի շրջանակներում (վիրահատվող կանայք ստանում են 23 դոլար, իսկ բուժաշխատողը, որը բերել է հիվանդին՝ երեք դոլարից քիչ ավելի) անհաջող վիրահատություններ կատարելու մեջ, ինչի արդյունքում տուժել են ավելի քան 80 կանայք:

Հաղորդվել է, որ տասներեք կին մահացել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով: Հիվանդանոցում գտնվող կանաց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ըստ ականատեսների՝ բժիշկը և նրա օգնականները ավելի քան 80 կանանց վիրահատել են վեց ժամում, այսինքն՝ յուրաքանչյուրի վրա ծախսել են ընդամենը հինգ րոպե: Մինչդեռ ըստ հաստատված կանոնների՝ վիրաբույժներին թույլատրվում է օրական կատարել ընդամենը 35 վիրահատություն:

Կանանց հարազատները հավաքվել են հիվանդանոցի մոտ ու պահանջել դադարեցնել ստերջացման կամպանիան, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել զոհված կանանց համար, ինչը կազմում է երեք հազար դոլարից քիչ ավելի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ցանկալի է, որ փոփոխությունները լինեն «խաթրով», ոչ թե ճնշման ներքո’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել’