‘
«Բունդեսլիգայի» 9-րդ տուրի` «Հոֆենհայմ»-«Բայեր 04» (1-2) խաղում հյուրերը 70-րդ րոպեին կրկնապատկեցին խաղի հաշիվը՝ «ուրվական գոլի» շնորհիվ: Անկյունայինից փոխանցումից հետո Շտեֆան Կիսլինգը մի փոքր շեղ հարվածեց, սակայն գնդակը, միևնույն է, հայտնվեց դարպասում՝ ցանցի հակառակ կողմից: Լևերկուզենի «Բայերի» խաղացողները մոտեցան Կիսլինգին, ով համարում էր, որ շեղ է հարվածել, և շնորհավորեցին նրան: Գերմանական և համաշխարհային մամուլը համարում է, որ այս դրվագը կարող է համարվել «դարի սկանդալ», իսկ Կիսլինգը խաղից հետո հայտարարել է, որ հոգու խորքում տհաճ զգացողություններ են մնացել մրցավարի որոշման պատճառով:
‘