‘Սկանդալ. Յուրի Վարդանյանը խաբել է կառավարությանը (Տեսանյութ)’

2042

Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության աշխակատակազմի ղեկավար Վահե Էլոյանը կառավարության որոշմամբ ազատվել է աշխատանքից բացահայտ կեղծիքի եւ խաբեության միջոցով:
Վահե Էլոյանի սկանդալային պաշտոնանկության պատմությունը մոտենում է իր հանգուցալուծմանը: Մեր ձեռքի տակ է կառավարության հայտնի նիստի ձայնագրությունը, որից ակնհայտ է դառնում, որ Յուրի Վարդանյանը, բառիս բուն իմաստով, ստում է: Սպորտի նախարարը պնդում է, թե Վ. Էլոյանը ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն, և դա անում է ոչ մեկ անգամ: 
Իրականում նման դիմում գոյություն չունի: Այս ամիսների ընթացքում, լրատվական արշավներից, դատական քաշքշուկներից խուսափելու համար Յու. Վարդանյանը պարզապես պետք է ցույց տար Վ. Էլոյանի ազատման դիմումը: Դա չի արվել: Իսկ Էլոյանը բազմիցս հայտարարել է, որ ազատման դիմում չի գրել, հետեւաբար պաշտպանված է երկրի կարեւորագույն օրենքն երից մեկով՝ քաղաքացիական ծառայության մասին օրենքով, եւ նա չի կարող հենց այնպես ազատվել աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

  

Նախորդ հոդվածը‘Կիեւը հրաժարվում է ԵՄ ասոցիացիայից եւ «արագացված տեմպերով» շրջվում դեպի Ռուսաստան’
Հաջորդ հոդվածը‘Շնորհավոր ծնունդդ, Վանո’