‘Սկանդալ Ջեմալ Փաշայի թոռան Ցեղասպանության մասին գրքի երեւանյան շնորհանդեսին. Ֆոտոշարք’

1799

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքի Երեւանյան շնորհանդեսին այսօր`դեկտեմբերի 11-ին, «Մոսկվա» կինոթատրոնում սկանդալ տեղի ունեցավ:

NEWS.am-ի փոխանցմամբ, գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը հայտարարեց, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը խեղաթյուրել է իր թարգմանության տեքստը, այն դարձրել «թուրքամետ»:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը աղմուկ բարձրացրեց, երբ հանդիպման ավարտին կազմակերպիչները հնարավորություն չտվեցին հեղինակին հարցեր ուղղել:

«Հազիվ էլ սենց հիմարություն «Հրանտ Դինք» հիմնադրամը աներ, հիմնադրամը իբր հայկական է, իրականում թուրքական է»,- դահլիճից դուրս գալով արձագանքեց Ռ.Մելքոնյանը, ում կարծիքով, կարեւորագույն հարցերը հանդիպմանը չտրվեցին:

Շարունակությունը` այստեղ:

  

Նախորդ հոդվածը‘Իսլամիստները վաճառքի են դրել սպանված պատանդի մարմինը’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբեր ամսվա ընթացքում ջիհադականների կողմից սպանված մարդկանց թիվն անցնում է 5 հազարից’