‘Սկանդալ Օպերայում. «Անուշ»-ի անձնակազմը բեմ դուրս չի եկել՝ կենսաթոշակային պահումների պատճառով. NEWS’

3417

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Մասնավորապես, NEWS.am-ի հաղորդմամբ,  «Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել էր փետրվարի 10-ին, ժամը 19։00-ին նախատեսված ներկայացումը եւ բեմ դուրս չէին եկել։ Նրանք դուրս էին եկել Օպերայի բակ, որտեղ նրանց էին միացել նաեւ «Դեմ եմ» թիմի անդամները։ Օպերային ներկայացման տոմսերը գնած հանդիսատեսը նույնպես ստիպված լքել է դահլիճը։ Անձնակազմի անդամները բացատրել են հանդիսատեսին, թե ներկայացումն ինչու չի կայացել։ Նրանք տեղեկացրել են, որ իրենց աշխատավարձերից գանձել են պարտադիր կուտակային կենսաթոշակի 5% վճարները։ Հանդիսատեսը ոչ միայն չի դժգոհել, այլեւ ողջունել է անձնակազմի քայլը ծափահարություններով։ Ներկայացման տոմսերի գումարը վերադարձրել են:

Մանրամասներն՝ այստեղ

  

Նախորդ հոդվածը‘Չափահաս բրիտանացիների մեկ քառորդի կարծիքով՝ Սուպերմենը աստվածաշնչյան կերպար է’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ համագումար. Ո՞րն է ասելիքը’