‘Սկեսրայրը 2 անգամ փորձել է բռնաբարել հարսին’

975

Ջրաշենի 21-ամյա մի բնակչուհի ոստիկանության Էրեբունու բաժնում սեպտեմբերի 7-ին հաղորդում է տվել, այն մասին, որ 2012 թ. մայիսի 10-ին, առավոտյան 8-ի սահմաններում, Ջրաշենում գտնվող տանը ամուսնու հայրը իրեն հրել-գցել է մահճակալի վրա ու փորձել է բռնաբարել: Այդ մասին iLur.am-ը տեղեկացավ ոստիկանության մամլո ծառայությունից:

Հարսի տրված հաղորդման համաձայն, ինքը դիմադրել է և դիմել փախուստի: Սակայն ըստ հարսի՝ նույն գործողությունը սկեսրայրը փորձել է կատարել նաև օգոստոսի 16-ին, այս անգամ ևս հարսին հաջողվել է դիմել փախուստի:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում հատուկ միջոցառումներ սկեսրարին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Քանի ուժերս ներում են, ես պայքարելու եմ այս իշխանությունների դեմ’
Հաջորդ հոդվածը‘Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժությանը’