‘Սկոլարի. Բրազիլիան 75% -ով հոգեբանորեն պատրաստ է Նիդեռլանդների հետ խաղին’

814

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին երրորդ տեղի համար՝ Նիդեռլանդների ազգային հավաքականի հետ  հանդիպումից առաջ  հանդիպել է մամուլի ներկայացուցիչների հետ:

«Ես չեմ կարծում, որ այստեղ մեր կատարած աշխատանքը բացասական էր: Մենք մեկ անգամ պարտվեցինք, բայց դա ավերիչ պարտություն էր: Ես հույս ունեմ, որ մարդիկ կկարողանան կենտրոնանալ նաև ուրիշ բաների վրա: Այս պարտությունը մեզ կհետապնդի ողջ կյանքում: Այն, ինչ զգացինք մենք և մեր երկրպագուները չի անցնի և չի մոռացվի ոչ գիշերը, ոչ էլ ցերեկը:

Երեքշաբթի մեզ համար շար ծանր оր էր, նույնը չորեքշաբթին էր, հինգշաբթին ավելի ծանր էր: Բայց մենք փորձել ենք հոգեբանորեն վերականգնվել, որպեսզի խաղանք Նիդեռլանդների հետ այնպես, ասես դա մեշաբթին ավելի ծանր էր: Բայց մենք փորձել ենք հոգեբանորեն վերականգնվել, որպեսզի խաղանք Նիդեռլանդների հետ այնպես, ասես դա մեր գլխավոր նպատակն է: Մենք աշխատում ենք յուրաքանչյուրի հոգեբանության վրա, և կածում եմ, որ 75 տոկոսով փոխել ենք իրադրությունըи», —Սկոլարիի խոսքերն է մեջբերում  Goal-ը:

Նախորդ հոդվածը‘«Հարի Փոթեր»-ում փոխակերպուկի դերակատար Դեյվ Լեջենոյին մեռած են գտել’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի և Նիդեռլանդների հավաքականները կվիճարկեն «անպետք» մրցանակը. պայքար 3-րդ տեղի համար’