‘
Բրազիլիա-Չիլի խաղին նվիրված մամուլ ասուլիս են տվել Բրազիլիայի ազգային ընտրանին ներկայացնող գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին և պաշտպան Տյագո Սիլվան:
Այլ հարցերի թվում Սկոլարին ասել է, որ չի բացառում այնպիսի իրադրությունը, որի դեպքում Չիլին ավելի լավ կխաղա, քան Բրազիլիան: «Դա լիովին հնարավոր է, և եթե մենք դուրս մնանք, չպետք է դա դիտարկենք որպես աշխարհի վերջը», — ասել է Սկոլարին:
Տյագո Սիլվան էր իր հերթին ասել է, որ բրազիլացի ֆուտբոլիստները պետք է հիշեն, որ Չիլիի ընտրանու անդամներն ունեն այն նույն երազանքները, ինչը իրենք. «Եթե, նույնիսկ Բրազիլիան չկարողանա անցնել հաջորդ փուլ, կյանքը էլի կշարունակվի», —նշել է պաշտպանը:
‘