‘
Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, սկսեց գործել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին:
Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։
Երևան — «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից` գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։
Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։
‘