‘Սկսվել է Հայաստան-Իտալիա հանդիպման լուսաբանման հավատարմագրման գործընթացը’

1280

Ս.թ. հոկտեմբերի 1-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է ԶԼՄ-ների հավատարմագրումը 2014 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը լուսաբանելու համար:
Հավատարմագրման հայտերը, ինչպես նաեւ «Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմերի մասնակցությամբ հանդիպումների, ՀՖՖ-ի կողմից անցկացվող միջոցառումների ժամանակ ԶԼՄ-ների հավատարմագրման կարգը», այդ Կարգի անբաժանելի մասն հանդիսացող Մեդիա Հուշաթերթիկը ԶԼՄ-ները կարող են ներբեռնել ՀՖՖ պաշտոնական կայքից:
Հավատարմագրման հայտերը ՀՖՖ ներկայացնելու վերջին ժամկետն է ս.թ. հոկտեմբերի 4-ի ժամը 17:30-ը: Սահմանված ժամկետից հետո ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվելու:
ԶԼՄ-ի հավատարմագրման կարգը, մեդիա և ֆոտո հուշաթերթիկները կարող եք ներբեռնել այստեղ:

Նախորդ հոդվածը‘Compass band-ը Հայաստանը կներկայացնի մանկական Եվրատեսիլում ‘
Հաջորդ հոդվածը‘Սահակաշվիլին ընտրություններն անվանել է պատմական, իսկ ՆԳՆ զգուշացրել՝ ընտրակաշառքների մասին’