‘
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօրվանից սկսել է Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը:
ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլասերները դրանք կարող են ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում եւ ֆեդերացիայի հարեւանությամբ գտնվող «Հյումել» խանութում:
Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000, Արեւելյան տրիբունայինը՝ 5000-7000, Հյուսիսային եւ Հարավային տրիբունաներինը՝ 4000-ական դրամ:
Եվրո-2016-ի Հայաստան – Պորտուգալիա ընտրական հանդիպումը կայանալու է հունիսի 13-ին, ժամը 20:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում:
‘