‘
Այսօր՝ օգոստոսի 5-ին, սկսվում է թեկնածուների առաջադրումը սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում տեղի ունենալիք մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների:
Թեկնածուները կարող են փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև օգոստոսի 15-ը, ժամը 18:00: Այս մասին գրված է ԿԸՀ կայքում տեղադրված «Սեպտեմբերի 29-ին կայանալիք լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույց» վերնագրված փաստաթղթում:
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել Վահե Հակոբյանը, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:
Այն բանից հետո, երբ Հակոբյանը՝ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանի փոխարեն նշանակվեց Սյունիքի մարզպետ, պատգամավորական տեղը թափուր էր մնացել:
‘