‘Սկրիպալը չի հավատում, որ մահափորձի ետևում Ռուսաստանն է’

2395

ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը, որ թունավորման զոհ էր դարձել բրիտանական Սոլսբերիում, չի հավատացել, որ իր դեմ մահափարձի ետևում Ռուսաստանն է կանգնած: Այդ մասին գրել է The Guardian-ը՝ հղում անելով BBC-ի լրագրող Մարկ Ուրբանի՝ այս շաբաթ հրապարակված «The Skripal Files» գրքին:

Հինգ շաբաթ կոմայի մեջ լինելուց հետո գիտակցության գալով՝ նա լրջագույն հոգեբանական խնդիրների է բախվել, մասնավորապես՝ կտրականապես հրաժարվել է հավատալ, որ իր դեմ գրոհի ետևում կարող է Ռուսաստանը լինել, գրում է Ուրբանը:

Լրագրողը պատմում է Սկրիպալի հետ իր հանդիպումների մասին՝ դեռ մինչև նրա թունավորումը, Սոլսբերիի այն բնակարանում, որը ՀԳՎ նախկին սպայի համար գնել էր ՄԻ-6-ը: Ուրբանի խոսքով՝ Սկրիպալն այն ժամանակ խնդրել էր իր անունը չտալ ու պարզաբանել էր. «Հասկանո՞ւմ եք, մենք Պուտինից վախենում ենք»: Ընդ որում՝ նա չէր կարծում, թե անձամբ իրեն վտանգ է սպառնում, բայց վախենում էր, որ անզգույշ արտահայտությունները կարող են խանգարել, որ դուստրը՝ Յուլյան, Ռուսաստանից գա իր մոտ:

The Guardian-ը նշում է, որ ներկայումս Սկրիպալի գտնվելու վայրն անհայտ է:

Փոխանցում է  Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից’