‘
ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էր թույլ տալ Բրիտանիայից վերադառնալ Ռուսաստան, BBC-ին պատմել է նրա համադասարանցի Վլադիմիր Տիմոշկովը:
«Նա գրել էր Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ներում շնորհել իրեն և թույլ տալ վերադառնալ Ռուսաստան: Որովհետև այստեղ են նրա մայրը, եղբայրը, ընդհանրապես՝ բոլոր բարեկամները»,- հայտարարել է Տիմոշկովը:
Սակայն Կրեմլում BBC-ին հայտնել են, որ Սկրիպալից ոչ մի նամակ չեն ստացել:
Տիմոշկովի խոսքով՝ Սկրիպալն իրեն դավաճան չէր համարում, որովհետև ինքը հավատարմության երդում էր տվել ԽՍՀՄ-ին, որն այդ պահին, երբ իրեն վարձել էին, փլուզվել էր:
Սկրիպալը նաև զղջում էր, որ երկակի գործակալ է եղել, քանի որ այդ որոշումը փչացրել էր իր ամբողջ կյանքը:
Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյան կամայի մեջ հիվանդանոցում են արդեն գրեթե երեք շաբաթ:
Փոխանցում է BBC-ն:
‘