‘
Մեծ Բրիտանիայում թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի հարազատները կասկածում են, թե նրանց այդ երկրում կպահեն հարկադրաբար, գրում է Daily Mail-ը:
Ինչպես լրատվամիջոցին պատմել է նախկին գործակալի ազգականուհին՝ 65-ամյա Նատալյա Պեստովան, երբ Յուլյան զանգահարել է Ռուսաստան, թվացել է, թե նա այն չի ասում, ինչ ուզում է ասել: Նա շեշտել է, որ, հասկանալի է, թունավորումից հետո Յուլյան չէր կարող նույնը լինել: «Այնուամենայնիվ, երբ մենք նրա ձայնը լսեցինք, այնպիսի տպավորություն էր, որ նա իր նախաձեռնությամբ չի խոսում: Արդյո՞ք նա, իրականում, ինչ-որ կալանքի տակ չէ»:
Ավելի վաղ Ռուսաստանում բրիտանական դեսպանատունը մերժել էր վիզա տրամադրել Յուլյա Սկրիպալի հորեղբոր աղջկան՝ Վիկտորյային, որն ուզում էր Մեծ Բրիտանիայում այցելել ազգականներին:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘