‘Սմայլիկների լեզուն. Աշխարհը նշում է էմոձիների օրը’

2366

‘

Հուլիսի 17-ին տարբեր երկրներում նշվել է էմոձիների (զգացմունքներ արտահայտող նշանների) համաշխարհային օրը: Այս պահի դրությամբ խորհրդանշանների կոդավորման համընդհանուր Յունիկոդ ստանդարտը 2666 էմոձի է գրանցել: Յունիկոդի կոնսորցիումը կարգավորում է գաղափարագրերի օգտագործման հետ կապված հարցերը, սակայն համաշխարհային Apple եւ Google հսկաները սեփական տարբերակներն են մշակում:

Էմոձիների համաշխարհային օրվա նախաձեռնող Ջերեմի Բերջը BBC-ին ասում է, որ տարեկան հարյուրավոր նոր էմոձիներ գրանցելու հայտեր են ստացվում: Նրա խոքով, հենց այնպես էմոձիներ գրանցել հնարավոր չէ, եւ դա բարկացնում է ընկերություններին, սակայն կանոններին ու չափանիշներին համապատասխանելը պարտադիր է:

Էմոձիներն ի հայտ են եկել 1990-ականների վերջին, իսկ Apple ընկերությունն առաջին անգամ դրանք իր այֆոնի ստեղնաշարի մեջ է ընդգրկել 2011-ին:

Սաութհեմփթոնի համալսարանի պրոֆեսոր Դոմինգեսը նշում է, որ, չնայած իրենց լայն ժողովրդականությանը, էմոձիները դժվար թե դուրս մղեն սովորական գիրը եւ հաղորդակցման առանձին եղանակ դառնան:

 

‘

Նախորդ հոդվածը‘ԼԺՀ-ում հերքել են իրենց մասնակցությունը Մալոռոսիայի ստեղծմանը’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ից հեռացրել են «գենոցիդ» տերմինի հեղինակ Լեմկինի դիմանկարն ու մեջբերումները (տեսանյութ)’