‘
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը դիմում է Սերժ Սարգսյանին՝ Սյունիքի մարզը Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի, մարզպետությունից ազատելու խնդրանքով՝ հույս հայտնելով, որ Սյունիքի պես հերոսական աշխարհը անգամ սարսափելի երազում հետագայում չի տեսնի նման մարզպետ:
Նոր կառավարության կազմում Սուրիկ Խաչատրյանի ընդգրկվելու դեպքում նախաձեռնության անդամները կգան Երևան և հացադուլ կսկսեն նախագահականի առջև՝ իրենց միանալու կոչով դիմելով բոլոր սյունեցիներին»:
‘