‘«Սյունեցիները վտանգի առաջ են կանգնած». Մամուլ’

1146

ՀՀ Սյունիքի մարզում հանքարդյունաբերությունը սարսափելի չափերի է հասնում, ինչի պատճառով էլ վտանգված է ոչ միայն մարզի գյուղատնտեսությունը, այլև բնակիչների առողջությունը։ Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում 19 պոչամբար կա, սակայն բնապահպանները հավաստիացնում են, որ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը, պոչամբարների իրական թիվը 30 է, իսկ գործող հանքերը 450-ն են։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»՝ «Սյունեցիները վտանգի առաջ են կանգնած» հոդվածում:

«Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը թերթին հայտնել է, որ եթե այս տեմպերով շարունակեն հանքերը շահագործել, ապա մոտ ապագայում՝ 20-30 տարի հետո, Սյունիքը՝ որպես երկրամաս, ընդհանրապես որևէ արժեք չի ունենա, այնտեղ պարզապես հնարավոր չի լինի ապրել։ «Ի դեպ, վտանգավոր թափոններ առաջացնող պոչամբարներն անցյալ տարի իրենց հասցրած վնասի դիմաց ՀՀ պետբյուջե որևէ դրամ չեն վճարել, ինչն արձանագրված է նաև ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության մեջ»,-եզրափակում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ոչ իշխանական ուժերը քննարկում են ՍԴ դիմելու տարբերակը. Մամուլ’