‘Սյունիքի մարզի Մուցք գյուղում ոսկու նոր հանք է հայտնաբերվել’

1454

«Orogen gold» ընկերությունը հաստատել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Մուցք գյուղում ոսկու նոր հանքի հայտնաբերման լուրը` հաղորդելով, որ երկրաբանական փորձաքննություններով տարածքում սպասվածից ավելի շատ ոսկու պաշարներ են հայտնաբերվել: «Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Մուցքում ոսկու հետաքրքիր պաշարներ կան»,- հաղորդում է «Արմենպրեսը» ` վկայակոչելով StockMarketWire.com կայքը: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Էդ Սլոուին: «Ոսկու առկայությունը ստուգելու համար Մուցքում բացված հորերի ուսումնասիրությունների և նախկինում բացված անցքերի կրկնակի ուսումնասիրության արդյունքները գերազանցել են մեր ունեցած ակնկալիքները: Անհրաժեշտ է շարունակել աշխատանքները` հասկանալու, թե ինչպես կարելի իրականացնել հանքարդյունաբերման վերահսկման աշխատանքները: Մենք հատկապես ոգևորված ենք մեծ պաշարներով ու մի քանի բացված հանքերի լայնությամբ և, իհարկե, հանքավայրերի խոշոր բացվածքով»,- հավելել է նա:

Տնօրենը նաև նշել է, որ իրենք արդեն տեղեկացրել են հայաստանայան գործընկերներին նախագծի երկրորդ փուլ անցնելու իրենց մտադրության մասին, որի շրջանակում ընկերությունն ակնկալում է 80 տոկոս շահույթ ստանալ` մինչև 2016 թվականի օգոստոս ծախսելով ընդհանուր առմամբ 2.5 միլիոն ԱՄՆ դոլար:

Նախորդ հոդվածը’39 000 երեխա սեպտեմբերի 2-ին կգնա առաջին դասարան’
Հաջորդ հոդվածը‘Նոր Նորքում որդին ծեծելով սպանել է մորը’