‘Սննդամթերքի ներմուծման արգելքի առաջին արձագանքները’

1118

Ռուսաստանն արգելել է սննդամթերքի մի քանի կատեգորիաների ներմուծումը ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից: Հինգշաբթի հրապարակվել է արգելված սննդամթերքների ցանկը, որում ներառված են մրգեր ու բանջարեղեն, միս, ձուկ և կաթնամթերք:

Հաջորդ շաբաթ կկայանա եվրոպական երկրների խորհրդակցությունը՝ ռուսաստանյան արգելքի հարցերով: Ֆրանսիան դիմել է գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատարին՝ ԵՄ անդամ երկրների վրա էմբարգոյի հնարավոր ազդեցության  ծավալները հաշվարկելու խնդրանքով:

Գերմանիայի գյուղնախարար Քրիստիան Շմիդտն ասել է, որ «պատժամիջոցները կազդեն գերմանական շուկայի վրա, սակայն ոչ այնքան նշանակալի, որքան կարող է թվալ»: Նախարարի խոսքով՝ «Ռուսաստանը վերջին տարում անկայուն գործընկեր էր, ինչի պատճառով մսի և կաթնամթերքի արտահանման ծավալներն արդեն իսկ կտրուկ նվազել էին»:

Այսօր՝ գյուղատնտեսական թեժ սեզոնի շրջանում, եվրոպացի արտադրողներին ավելի մտահոգում է շուտ փչացող մթերքների՝ մրգերի ու բանջարեղենի իրացման հարցը:

Ռազմավարական համալիր հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ ռուսաստանցիների կողմից օգտագործվող սննդամթերքի 43 %-ն արտասահմանյան է: Ներմուծվող սննդամթերքի 50 %-ը պանիրն է, 26 %-ը՝ խոզի միս, 25 %-ը՝ տավարի միսը 65 %-ը՝ բանջարեղեն:

Ֆիննական Valio սննդամթերքի ընկերությունն արդեն տեղեկացրել է իր արտադրանքի վաճառքը Ռուսաստանում դադարեցնելու մասին: Իսկ Իտալիայի գյուղնախարար Մաուրիցիո Մարտինը հայտարարել է, որ արգելքը լուրջ ազդեցություն կունենա իտալական արտահանման վրա: Փոխանցում է  euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Դատապարտյալի նամակը՝ ՔԿՀ-ից. «Առանց բավարար ապացույցների դատապարտվել եմ 9 տարվա ազատազրկման» ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան. «սամբո երեքով»’