‘Սննդային թունավորում ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 13 երեխա ‘

824

Հայաստանի Արարատի մարզում, թունավորում ախտորոշմամբ, 13 երեխաներ, այսօր՝ նոյեմբերի 6-ին, տեղափոխվել են Արարատի հիվանդանոց: Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել սննդային թունավորում ախտորոշմամբ: Նրա խոսքով, երեխաները (3-4 տարեկան) թունավորվել են Արարատ գյուղի մանկապարտեզում:

Սարդարյանը նշեց, որ երեխաներին տեղափոխել են ժամը 16-17-ին: «Տասը երեխաներ, առաջին բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել եւ բուժումը շարունակում են տանը, նրանց մոտ թեթեւ թունավորում է եղել: Երեք երեխաների վիճակը դեռեւս ծանր է եւ նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,-ասել է նա:

Անդրադառնալով թունավորման պատճառներին, Սարդարյանն ընդգծել է, որ մանկապարտեզում երեխաները երկու ճաշատեսակ են կերել եւ այս պահին դժվար է պարզել, թե նրանցից որ մեկն է թունավորման պատճառը:

Սանիտարահամաճարակային վերահսկողության ծառայության ներկայացուցիչները ուտելիքից նմուշներ են վերցրել եւ արդեն առաջիկա 48 ժամվա ընթացքում կհայտնեն թունավորման պատճառը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի շրջաններում սպասվում են տեղումներ ‘
Հաջորդ հոդվածը‘Հանձնաժողովը սկսում է իր աշխատանքը ‘