‘Սնոուդենը հայտարարել է, որ ուզում է վերադառնալ Շվեյցարիա’

917

Էդուարդ Սնոուդենը հայտարարել է, որ կցանկանար վերադառնալ Շվեյցարիա, որտեղ ժամանակին ինքը ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության աշխատակիցն էր: Այդ մասին, ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, նա հայտարարել է Մոսկվա-Ժնև հեռուստակամրջի ընթացքում:

«Ես կուզենայի վերադառնալ Ժնև, որի հետ ինձ ջերմ հիշողություններ են կապում,- ասել է Սնոուդենը:- Կարծում եմ՝ Շվեյցարիան հրաշալի վայր է՝ քաղաքականության տեսակետից, քանի որ միշտ ջանացել է չեզոքություն պահպանել»:

Ավելի վաղ ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցը հայտարարել էր, որ կուզենար վերադառնալ ԱՄՆ, բայց չի հավատում, թե հայրենիքում իր գործի արդարացի քննություն կկատարվի: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Պեսկով. Պուտինը պատասխանել է Պոռոշենկոյի՝ Սավչենկոյին վերաբերող նամակին’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային Կոնգրեսի ցավակցականը’