‘Սոբյանինը հրաժարական է տալիս’

791

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ, հաղորդում է РИА Новости-ն: Հայտարարությունը Սոբյանինն արել է Մոսկվայի հասարակական պալատի նիստում: Այդ կառույցի անդամները խորհուրդ են տվել, որ նա հրաժարական տա, որպեսզի կարողանա մասնակցել աշնանը կայանալիք՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններին: Ինչպես   РИА Новости-ին տեղեկացրել է անանուն աղբյուրը՝ Սոբյանինը պաշտոնապես իր դիմումը ՌԴ նախագահին կներկայացնի հունիսի 5-ին:

Սոբյանինը հայտարարել է, թե ինքը ցանկանում է, որ Մոսկվայում տեղի ունենան քաղաքապետի ուղղակի ընտրություններ, քանի որ մայրաքաղաքին «չի սազում» ետ մնալ մյուս շրջաններից: Այդ առթիվ նա հիշեցրել է, որ աշնանն ընտրություններ են կայանալու նաև Մոսկովյան շրջանում:

Օրենքի համաձայն՝ Սոբյանինի հրաժարականի հետ կապված՝ արտահերթ ընտրությունները պետք է նշանակվեն Քվեարկության միասնական օրը, որը 2013 թ. համընկնում է սեպտեմբերի 8-ին: Այդ ընտրություններին մասնակցելու համար  Սոբյանինը պետք է ստանա Պուտինի աջակցությունը: Ըստ նահանգապետների մասին օրենքի՝մարզի պաշտոնանկ արված ղեկավարը հետագա երկու տարիներին կարող է ընտրություններին մասնակցել միայն երկրի նախագահի թույլտվությամբ, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի չեմպիոնը 5,9 մլն դոլարի խաղադրույք է կատարել եւ շահել’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Կամայականությունների արդյունքում ուսուցիչները չէին ստանում նախատեսված աշխատավարձը’