Սոբյանին․ Ոչնչացվել են Մոսկվայի վրա գրոհող անօդաչուներ

99

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram ալիքում տեղեկացրել է, որ Կալուգայի մարզում և Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանում ՀՕՊ ուժերով ոչնչացվել են անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձում էին գրոհել Մոսկվայի վրա։

Քաղաքապետը նշել է, որ նախնական տվյալներով՝ բեկորների անկման վայրում տուժածներ չկան, օպերատիվ ծառայություններն աշխատում են հետևանքները վերացնելու ուղղությամբ։

«Նախնական տվյալներով՝ Իստրինսկի շրջանում բեկորների անկման հետևանքով վնասվել է կենցաղային մի կառույց»,- գրել է քաղաքապետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉավին նոր պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ
Հաջորդ հոդվածը«Այաքսի» տնօրեն․ Սպերցյանի նման խաղացողի հնարավոր չէ գտնել այդ տրանսֆերային գնով