‘
Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո՝ հաջորդ օրը, երկժամյա հանդիպում է ունեցել իր մրցակիցների հետ: Նա առաջարկել է կարծիքներ փոխանակել «այն մասին, թե ինչ պետք է անել՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար»:
Նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը նախագահին է փոխանցել 16 հոգանոց մի ցուցակ՝ խնդրելով ներում շնորհել այդ մարդկանց, որոնք նա համարում է քաղբանտարկյալներ: Պուտինը խոստացել է ուսումնասիրել խնդիրը և մտածել այդ մասին:
Սոբչակի ցուցակում, 16 մարդկանց թվում, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու եղբայրն է, որը կալանք է կրում, այսպես կոչված՝ «Իվ Ռոշեի» գործով:
Կիրակի օրը YouTube-ի իր եթերում Սոբչակի հետ բանավիճելիս Նավալնին նրան մեղադրել է Կրեմլի հետ համագործակցելու մեջ ու նրան կոչել համակարգի մի մասը: Նավալնին նաև պնդել է, որ Սոբչակին «հսկայական գումար են առաջարկել առաջադրման համար»: Սոբչակը հայտարարել է, որ դա սուտ է:
Փոխանցում է BBC-ն:
‘