Սոբչակի մերձմոսկովյան տանը խուզարկություն են անցկացնում

347

Քսենյա Սոբչակի տանը Մերձմոսկվայում խուզարկություն է անցկացվում նրա կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի գործի առնչությամբ։

Այդ մասին ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմիններից։

«Սոբչակի տանը խուզարկություն է կատարվում շորթման վերաբերյալ գործով, որի շրջանակներում ձերբակալվել է նրա կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովը։ Անձամբ Սոբչակը ոչ մի ընթացակարգային կարգավիճակ չունի»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը։

Սոբչակը հաստատել է իր կոմերցիոն տնօրենի ձերբակալությունը շորթման գործով։

Փոխանցում է  tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանը նոր պատժամիջոցներ է սահմանել ԵՄ-ի դեմ
Հաջորդ հոդվածըՊեկինը չի խոստանում ռազմական ուժ չկիրառել Թայվանի դեմ