‘Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է, որոշ ճանապարհներին մերկասառույց է’

1025

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 09: 30–ի դրությամբ, Արագածի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:

Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի ) և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ ԱԻ նախարարությունը իր հերթին  տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հատվածը:

Գեղարքունիքի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհներին, ինչպես նաև Շիրակի մարզի Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին և Դիլիջան ոլորաններին առկա է մերկասառույց:

Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան, Տավուշի մարզի Դիլիջա, Նոյեմբերյան, Բերդ և Իջևան քաղաքներում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Նախորդ հոդվածը‘Տարօրինակ է, որ պետական պաշտոնյան ընդդիմությանը կոչ է անում քննադատել իր շեֆին. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Խոցված ուղղաթիռի հանգամանքների ճշտումը նաև քաղաքական կարևորություն ունի’