‘Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է’

925

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի Մարգահովիտ գյուղի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 09: 30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Կոտայքի, Սևանի, Դիլիջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները

բաց են:

Նախորդ հոդվածը‘Մանկական սրճարանում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի հատված’