Սոլբակեն․ «Ոսկե գնդակը» կստանա Մեսսին

102
Norway's head coach Stale Solbakken looks on before the start of the UEFA Euro 2024 group A qualification football match between Spain and Norway at La Rosaleda stadium in Malaga on March 25, 2023. (Photo by CRISTINA QUICLER / AFP) (Photo by CRISTINA QUICLER/AFP via Getty Images)

Ֆուտբոլի Նորվեգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակենը վստահ է, որ իր ղեկավարած թիմի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը չի կարող այս տարի հավակնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Ֆավորիտը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին է։

«Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ես կասեմ, որ «Ոսկե գնդակը» կստանա Մեսին։ Աշխարհի առաջնությունում նվաճած տիտղոսը վճռորոշ կլինի։ Դա դեռ ազդեցություն ունի»,- Սոլբակենի խոսքը մեջբերում է VG-ն։

Անցած մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ բոլոր մրցաշարերում խփել է 52 գոլ, դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր։

Նախորդ հոդվածըՆովոսիբիրսկի շրջանում օդանավը վայրէջք է կատարել գետնին
Հաջորդ հոդվածըԿոսաչևը կոչ է արել Եվրադատարանում բողոքարկել ԵՀ որոշումը