‘Սոլ Քեմբել. «Էմերին պետք է պատրաստ լինի ճնշման»’

1568

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Սոլ Քեմբելը նշել է, թե ինչ դժվարությունների կբախվի լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերին։

— Անգլիայում նա չի կարող հանգստանալ, ինչպես դա եղել է մյուս լիգաներում։ Էմերին պետք է ամեն շաբաթ պատրաստ լինի ճնշումների։ Որոշ մարզիչներ ապշում են՝ հայտնվելով այդ պայմաններում։ Ես վստահ եմ, որ նա լավ օգնականներ ունի, ուստի պատրաստ կլինի դրան։

Շատ թիմեր են ամրապնդվել. «Տոտենհեմը», «Լիվերպուլը», մանչեսթերյան երկու ակումբները։ Շատ դժվար կլինի մրցաշրջանն ավարտել թոփ-քառյակում, բայց հուսով եմ, որ Էմերին մեզ հաճելիորեն կզարմացնի։

«Արսենալում» փոխվել է միջին գիծը, հեռացել է Ջեկ Ուիլշիրը։ Հուսով եմ՝ այլևս ոչ մի կիսապաշտպան չի հեռանա,- ասել է Քեմբելը:

Նախորդ հոդվածը‘Դատարանը կարող է արգելել FIFA-ի մրցավարներին անհետացող սփրեյի օգտագործումը’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Սարին բոլոր պայմաններն ունի «Չելսիում» լավ աշխատանքի համար»’