‘Սոկրատիս Պապաստատոպուլոս. Մենք մանկական սխալներ թույլ տվեցինք…’

612

Հունաստանի հավաքականի ավագ Սոկրատիս Պապաստատոպուլոսը մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանուց կրած տնային պարտությունը (2:3):

«Այսօրվա պարտությունը սխալների շարքի հետևանքն է, որոնք երկար ժամանակ առաջ են սկսվել: Ես պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Պատասխանատու եմ նաև թիմի երիտասարդների համար: Մենք մանկական սխալներ թույլ տվեցինք, որոնք դժվար է բացատրել:

Ճնշումը շատ մեծ է և այն ազդում է նաև երիտասարդների վրա: Միգուցե, նրանք խաղամակարդակով դեռ չեն հասունացել ազգային հավաքականում խաղալու համար, բայց ես նույնպես պատասխանատու եմ նրանց ելույթների համար:

Բարձրակարգ ֆուտբոլիստների կարիք ունենք, նրանք երբեք ավելորդ չեն լինում: Հոգնել եմ ամեն անգամ գալ տեսախցկիների առաջ և միայնակ խոսել այդ մասին:

Եթե այս թիմը պետք է փոխվի և ես չլինեմ այստեղ, կարող եմ միայն ասել, որ մենք պայքարեցինք՝ որքան կարող էինք: Եթե խաղում եք Հայաստանի հետ և հաղթանակի համար պետք է ևս երկու գոլ խփեք, ուրեմն արժանի չենք Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին»,- Արսենալի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում sport24.gr-ն:

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը լավագույն եռյակում է’
Հաջորդ հոդվածը‘Զիդանը համաձայնության է հասել Պոգբայի հետ’