‘Սողանք Հնդկաստանում. 21 զոհ, 150-ը՝ փլատակների տակ’

852

Կենտրոնական Հնդկաստանում հուլիսի 30-ի սողանքի զոհ է դարձել առնվազն 21 մարդ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն նախկինի պես անհայտ է 150 հոգու ճակատագիրը, որոնք կարող են մնացած լինել փլատակների տակ:

Փրկարարներին հաջողվել է յոթ հոգու ողջ դուրս բերել փլատակներից, այդ թվում՝ 25-ամյա մի կնոջ՝ իր վեց ամսական երեխայի հետ միասին: Նրանց հայտնաբերել են սողանքային աղբի տակ թաղված տներից մեկում: Երբ փրկարարները քանդել են տան տանիքը, տեսել են երեխային ամուր գրկած կնոջը:

Մահարաշտրա նահանգի գյուղերից մեկում սողանքի տակ է մնացել 40 տուն:

Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած սողանքներն ամռանը բավական հաճախադեպ են Հնդկաստանում: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Նախկին նախագահ Սաակաշվիլիի գործով հարցաքննվել է առնվազն 100 վկա’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսը պաշտպանել է բանաձևը, որը թույլ է տալիս դատի տալ Օբամային’