‘Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի չեմպիոն’

2818

Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում Սոնա Ասատրյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել Եվրոպայի  չեմպիոն: Ասատրյանը նաև 128 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը:

Մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Աննա Սարգսյանը 9 հնարավորից վաստակել 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Սարգսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘ Նեդվեդ. «Վաղ թե ուշ ինչ-որ մեկը կընդհատի «Յուվենտուսի» հեգեմոնիան»’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. Պոչետինոն ինձ սխալ է հասկացել ‘