‘Սոնա Տռուզյան. Դատախազությունը քաղաքական հայտարարություն-ներին չի արձագանքում ‘

785

Դատախազությունը քաղաքական հայտարարություններին չի արձագանքում: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնչեցրած այն մտահոգություններին, թե քաղաքաշինության, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում չարաշահումների հետ կապված վերջին բացահայտումների առնչությամբ թիրախավորված մոտեցում է նկատում ոլորտների ընտրության հարցում: Մեր հարցին, թե այլ ոլորտներում բացահայտումների վերաբերյալ դատախազությունում գործեր կա՞ն, Տռուզյանը պատասխանեց.

«Չգիտեմ, դիմեք այն մարմիններին, ովքեր բացահայտումներ են իրականացնում»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն իր մտահոգությունների մասին սկսեց բարձրաձայնել այն բանից հետո, երբ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը Ազգային գրադարանում չարաշահումների գործի շրջանակներում կանչվեց ոստիկանություն՝ որպես վկա ցուցմունք տալու:

Նախորդ հոդվածը‘Մահացել է «Էմմանուել» ֆիլմի դերասանուհին, որը սովետական մարդկանց համար բացահայտել է էրոտիկան (հատված ֆիլմից)’
Հաջորդ հոդվածը‘Քաղավիացիայի գլխավոր վարչությունը չի վերահսկում իրավիճակը «Զվարթնոցում» ‘