‘ Սոնգը չի ցանկանում «Բարսելոնա» վերադառնալ’

606

«Վեսթ Հեմ»-ի հենակետային Ալեքս Սոնգը, ում իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնա»-ին, ցանկանում է կարիերան շարունակել անգլիական թիմում: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Տեղեկությունների համաձայն` այդ որոշման գլխավոր պատճառը 27-ամյա կամերունցի ֆուտբոլիստի ընտանիքն է, որը ցանկանում է մնալ Լոնդոնում: Սակայն կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը, որը կիսապաշտպան է փնտրում Սթիվեն Ջերարդին փոխարինելու համար:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սոնգը 16 հանդիպում է անցկացրել, մեկ գոլային փոխանցում կատարել:

Նախորդ հոդվածը‘Կոնտեի ճակատագիրը կարող է վճռվել վաղը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ հերթական դիտարկումը կանցկացնի Սեյսուլանի ուղղությամբ’