‘Սոնգի համար «Չելսիի» և «Արսենալի» հետ հանդիպումներն իր համար յուրահատուկ են լինելու ‘

649

 

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ալեքս Սոնգն ասել է, որ Անգլիայի առաջնության առաջիկա` «Չելսիի» և «Արսենալի» հետ հանդիպումներն իր համար յուրահատուկ են լինելու: Կամերունցի ֆուտբոլիստը 2006-2012 թվականներին հանդես էր գալիս «Արսենալում», որտեղ շատ մտերիմ էր Սեսկ Ֆաբրեգասի հետ, ով այժմ պաշտպանում է «Չելսիի» գույները:

«Սեսկն ինձ համար եղբոր պես է: Նրան 17 տարեկանից ճանաչում եմ, երբ առաջին անգամ պայմանագիր կնքեցի «Արսենալի» հետ: Կարելի է ասել` մենք միասին ենք մեծացել: Լոնդոն ժամանելուս առաջին օրերին ես նրա տանն էի ապրում: Ինձ ցանկանում էին հյուրանոց ուղարկել, բայց Սեսկը դեմ արտահայտվեց: Շատ ուրախ եմ, որ նա հաջողությամբ խաղում է «Չելսիում», չէ՞ որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նա կանոնավոր խաղաժամանակ էլ չէր ստանում:

«Արսենալի» հետ հանդիպումը տարբերվելու է «Չելսիի» հետ խաղից: Այս ակումբում է անցել իմ կյանքի մեծ մասը: Երբ Մեծ Բրիտանիա է եկել, անգլերեն չէի խոսում: Այդ ժամանակ Արսեն Վենգերն ինձ շատ է օգնել: Իսկապես, շատ: Նա ինձ համար հոր նման է: Այստեղ ես մեծացել եմ, այստեղ ծնվել են իմ երեխաները… Բայց առաջիկա խաղերի ժամանակ ես մոռանալու եմ այդ ամենի մասին և օգնելու եմ «Վեսթ Հեմին» հասնել հաջողության»,-Սոնգի խոսքը մեջբերված է The Mirror-ից

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» ինը ֆուտբոլիստ հրավիրվել է Կատալոնիայի հավաքական’
Հաջորդ հոդվածը‘Կոմիտասի պողոտայում օձ է հայտնաբերվել’