‘
Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Սոն Հին Մինը Հարավային Կորեայի մինչև 23 տարեկանների հավաքականի կազմում կմասնակցի Ասիական խաղերին: Ամեն հավաքական հնարավորություն ունի հայտավորելու 23 տարեկանից բարձր 3 ֆուտբոլիստի: Ահա և այդ երեք խաղացողներից մեկը Սոնն է, որը 26 տարեկան է: Մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 30-ին:
Կորեական օրենսգրքի համաձայն մինչև 28 տարին արական սեռի ներկայացուցիչները պարտավոր են 21 ամսով անցնել պարտադիր զինվորական ծառայության: Ծառայությունից ազատվելու միակ միջոցը՝ ազգային հավաքականի կազմում հաջողության հասնելն է: Փաստորեն , եթե Հարավային Կորեան չկարողանա հաղթել Ասիական առաջնությունում, ապա Սոնը ստիպված կլինի մեկնել ծառայության:
‘