«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը ճանաչվել է Ասիայի՝ 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Հարավային Կորեայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում 256 միավոր է հավաքել և 6-րդ տարին անընդմեջ արժանացել այս կոչմանը: Ընդհանուր առմամբ, նա 8 անգամ է ճանաչվել Ասիայի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է VnExpress-ը:
Ասիացի մարզական լրագրողների և փորձագետների քվեարկության արդյունքում երկրորդ տեղը կիսել են Մեհդի Տարեմին («Պորտու», Իրանի հավաքական) և Սալեմ Ալ-Դավսարին («Ալ-Խիլյալ», Սաուդյան Արաբիայի հավաքական):
Ընթացիկ մրցաշրջանում Սոնը 28 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
«Տոտենհեմն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 11-ին «Լեսթերի» հետ: