‘Սոչիում Դմիտրի Մեդեդևը ընդունել է Հովիկ Աբրահամյանին’

804

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սոչիում իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ քննարկում է ինտեգրացիոն գործընթացները և երկկողմ առևտրային հարաբերությունների հարցերը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, բացելով հանդիպումը` ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ բանակցությունները «ռուս-հայկական հարաբերությունների լայն շրջանակը քննարկելու հնարավորություն են` ինտեգրացիոն գործընթացներից մինչև երկկողմ կապերը, առևտրային հարաբերությունների, ներդրումների, մարդասիրական համագործակցության հարցերը»:

«Մեր երկրները շատ մոտ դաշնակիցներ են, մեր երկրները մոտ են, ու ժողովուրդներն էլ են շատ մոտ»,– ընդգծել է Մեդվեդևը։

Հայաստանի վարչապետն իր հերթին նշել է, որ «կցանկանար քննարկել հայկական կողմի համար կարևոր մի քանի հարցեր»։  

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն Արգենտինայի ֆուտբոլի ընկերակցությանը տուգանել է 247 հազար եվրոյով ‘
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում չեն բացառում Պուտինի և Մերկելի միջև բանակցությունների հնարավորությունները’