‘Սոչի. Սերժ Սարգսյանը Պուտինին ներկայացրել է սահմանին լարվածության սրացման մանրամասները’

2550

Սոչիում կայացել է Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպումը, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հանդիպման մեկնարկին ՌԴ նախագահը նշել է, որ դրա օրակարգը խիստ հագեցած է լինելու եւ ընդգրկելու է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների, Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միություններին ՀՀ անդամակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ մանրամասնորեն քննարկվելու են ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցեր:  

Իր հերթին Սերժ Սարգսյանը նշել է, որ հանդիպման ընթացքում Պուտինին մանրամասնորեն կներկայացնի հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂ հակամարտության շփման գծում իրավիճակի կանխամտածված սրացումը Ադրբեջանի կողմից:

Սարգսյանը ցանկություն է հայտնել նաեւ քննարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը եւ, «եթե ՌԴ նախագահը հարկ համարի», Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին վերաբերող հարցեր: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ ավիացիան ռմբահարել է իսլամիստների ճամբարն Իրաքում’
Հաջորդ հոդվածը‘Մուխանով. ՌԴ-ն կարող է համոզել Բաքվին և Երևանին՝ չսրել հակամարտությունը’