‘
«Սոս Սարգյսանը ոչ թե վերակենդանացման բաժանմունքում է, այլ ինտենսիվ թերապիայի: Ս. Սարսգյանը հիվանդանոց էր գնացել ստուգման ու ծրագրված բուժումներ ստանալու նպատակով, քանի որ ձմռանը հիվանդացել էր թոքաբորբով, իսկ այժմ պետք է ստանա պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ ու վերադառնա տուն», — iLur.am-ին հայտնեց դերասանի վարորդ Գագիկ Նազարյանը՝ նշելով, որ վիճակը գնահատվում է լավ:
Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, թե երեկ հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։
‘