‘Սովետական ֆուտբոլի լեգենդները ժամանում են Երեւան’

1363

Երեկվանից Երեւան են ժամանում սովետական ֆուտբոլի լեգենդար խաղացողները:

Այսօր՝ հուլիսի 13-ին, ՄԻԿԱ ակումբի ֆուտբոլային դաշտում կայանալու է նախկին ԽՍՀՄ եւ «Արարատ» 73-90-ական թթ. վետերանների ֆուտբոլային հանդիպումը` նվիրված հայ ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանի 50-ամյակին: Այս մասին հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը:

Նախկին ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում հանդես կգան Իգոր Բելանովը, Անատոլի Դեմյանենկոն, Յուրի Գավրիլովը, Ալեքսանդր Թարխանովը, Սերգեյ Շավլոն, Անդրեյ Կանչելսկիսը, Եվգենի Լովչեւը, Ալեքսանդր Բուբնովը, Սերգեյ Յուրանը եւ այլ խաղացողներ: 

«Արարատի» թիմի վետերանների կազմում դաշտ դուրս կգան Ալյոշա Աբրահամյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Պողոսովը, Նիկոլայ Ղազարյանը, Խորեն Հովհաննիսյանը եւ այլք: 

Նախորդ հոդվածը‘Սյունիքի մարզում մեքենան գլորվել է ձորը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր’