‘Սորոսը հայտարարել է, որ Ռուսաստանը վերածվում է համաշխարհային տերության’

1895

Եվրամիության փլուզման համապատկերին՝ Ռուսաստանը վերածվում է համաշխարհային տերության: Ըստ Reuters-ի՝ հունիսի 20-ին նման կարծիք է հայտնել ներդրող և միլիարդատեր Ջորջ Սորոսը Լոնդոնում, Միխայիլ Խոդորկովսկու «Բաց Ռուսաստանի» կազմակերպած միջոցառման ժամանակ:

Գործարարը ստեղծված իրավիճակը համեմատել է Սովետական Միության փլուզման ժամանակաշրջանի հետ, որի ֆոնին, նրա խոսքով՝ բարգավաճեց Եվրամիությունը: Նա նաև կարծիք է արտահայտել, որ Եվրամիության ճակատագիրն ամբողջությամբ կախված է Ուկրաինայից:

2015 թ. փետրվարին Սորոսը հայտարարել էր, որ այսօրվա Ուկրաինան ընդօրինակման  նմուշ է Եվրամիության համար: Միևնույն ժամանակ՝ նա մեղադրել էր Արևմուտքին, որ նա չի կատարում «Կիևին օգնելու սկզբունքային որոշումները»: Նրա խոսքով՝ «Ուկրաինան ֆինանսական կոլապսի եզրին է», և դա թույլ չտալու համար ԵՄ-ն պետք է «ֆինանսական միջոցներ ձեռնարկի անհապաղ»:

Ջորջ Սորոսը հարստացավ 1970-ական թթ., երբ Ջիմ Ռոջերսի հետ միասին հիմնեց Quantum հիմնադրամը, որը տասը տարվա ընթացքում 4200 տոկոս շահույթ բերեց: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սավչենկոն Երկիր մոլորակում իրեն հավասար ուժեղ տղամարդ չի տեսնում’
Հաջորդ հոդվածը‘Սեֆիլյանը ցուցմունք չի տվել, ՄԻՊ աշխատակիցներն էլ կայցելեն նրան ‘