‘«Սոցիալական արդարությունը» կոչ է անում քվեարկել ԼՂՀ ԱԺ նախագահի կուսակցության օգտին’

1027

‘

ԼՂՀ-ում գործող «Սոցիալական արդարություն» կուսակցության հայտարարությունը՝ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների առիթով

«Հարգելի համերկրացիներ.

Ընտրությունները բոլոր ժողովուրդների համար կարևոր իրադարձություն են ժողորվրդավարական գործընթացների զարգացմանն ուղղված: Միջազգային հնարության կողմից չճանաչված երկրներում ընտրությունները ստանում են առանձնահատուկ նշանակություն, որոնց արդյունքներից է կախված միջազգային հանրության վերաբերմունքը նմանատիպ սուբյեկտների հանդեպ: Սակայն, մեր պետության համար առավել կարևոր է ընտրողների և Արցախի քաղաքացիների վերաբերմունքը ընտրված իշխանությունների հանդեպ: Անչափ կարևոր է, որ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ժամանակ ընտրողները գիտակցված, բաց և թափանցիկ կերպով կատարեն իրենց քաղաքացիական պարտքը՝ քվերակելով այս կամ այն քաղաքական կազմակերպության, կամ ՝ էլ Արցախի խորհրդարանի որևէ թեկնածուի օգտին: Ձեր ընտրությունն է որոշում Արցախի զարգացման հեռանկարը, դրանից է կախված, թե ինչպիսին կլինի Արցախի սոցիալ-տնտեսական, արտաքին, մշակութային և պաշտպանական քաղաքականությունը: Ձեր ընտրությունից է կախված ապագայի արժանի և ապահով կյանքի մակարդակը մեր երկրում: Միևնույն ժամանակ, ընտրությունները գաղափարների մրցակցության հնարավորություն են և քաղաքական կազմակերպությունների համար հարթակ, որ յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս նախընտրական քարոզարշավին և ընտրություններին մասնակցելու միջոցով կատարելագործել մեր՝ որոշումների կայացման մասնակցության արժեհամակարգը : Քվերակելով այս կամ այն կուսակցության կամ այս կամ այն թեկածուի օգտին՝ դուք մասնակիցն եք դառնում արցախյան իշխանության ձևավորմանը և առանձին պատասխանատվություն եք կրում Արցախի Ազգային ժողովի ապագա որոշումների համար: «Սոցիալական աջակցություն» կուսակցությունը որոշել է չմասնակցել կայանալիք ընռտրություններին՝ կենտրոնացնելով իր ուժերը արցախյան հանրության հետ աշխատանքների վրա՝ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ, ինչը, կուսակցության մեծամասնություն կազմող անդամների կարծիքով, թույլ կտա տնտեսել ներուժն ապագայում՝ Արցախի հասարակական-քաղաքական կյանքին առավել արդյունավետ մասնակցության համար: Այդքանով հանդերձ, «Սոցիալական աջակցություն» կուսակցությունը անհաղորդ չի մնացել այս խորհրդարանական ընտրություններին: Մենք ուսումնասիրել ենք բոլոր քաղաքական կազմակերպությունների և ինքառաջադրված թեկնածուների գաղափարախոսություններն ու ծրագրերը, որոնցում մրցակցության աճ է նկատվում բոլոր՝ Հայրենիքի ճակատագրով յուրովի մտահոգ քաղաքական կուսակցություների մոտ: «Սոցիալական արդարություն» կուսակցության համար, նախընտրական քարոզարշավին մասնակից քաղաքական կազմակերպություններից ավելի հոգեհարազատ է «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»: Մեզ համար տպավորիչ է նաև այս կուսակցության կողմից գրանցված թեկնածուների ցուցակը: Ես, ինչպես «Սոցիալական արդարության», ղեկավար, կոչ եմ անում Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր տարիներ ի վեր համակրում են մեր կուսակցությանը, խորհրդարանական ընտրությունների օրը քվեարկել հօգուտ ,«Արցախի ժողովրդավարական կուսակցության»»:

‘

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Իմ կարծիքով Դավիդ դե Խեան պետք է պայմանագիր կնքի, մենք նրան մեծ գումար ենք առաջարկել»’
Հաջորդ հոդվածը‘«Սելտա» – «Ռեալ Մադրիդ» 2:4 (տեսանյութ)’