‘ Սոցիալական փոփոխությունների կինո’

1182

 «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ culture.pl-ը այս տարի ներկայացնում է  մի շարք ցուցադրություններ և սեմինարներ՝  «Սոցիալական փոփոխությունների կինո» նշանաբանով: Այստեղ ընդգրկված են բազմազան գործեր, որոնք միավորում են այլևայլ երկրների առանձին քաղաքացիների կամ խմբերի ջանքերը՝ ուղղված սոցիալական և քաղաքական պայմանների փոփոխությանն այն վայրերում, որտեղ նրանք բնակվում  են: Այս ֆիլմերն արտացոլում են  մարդկանց  ընդդիմությունն այն ամենին, ինչ համարում են անարդարություն,  հաճախ հանգեցնում է բախման իրենց կառավարության, համայնքի և նույնիսկ ընտանիքի հետ: «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագրի համադրողներն են Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն   Ռիչարդ Պենյան և Լեհաստանի հակակոմունիստական դիմադրության առաջատար գործիչ և խոշորագույն օրաթերթի ներկայիս գլխավոր խմբագիր Ադամ Միխնիկը, 

Ցուցադրությունների համար ընտրված ֆիլմերը ապահովում են քաղաքացիական ակտիվության «համընդհանուր պատկերը»՝ նախկին Հարավսլավիայից, Հայաստանից և Լեհաստանից մինչև Մեքսիկա, Չինաստան և Աֆղանստան:

Ռիչարդ Պենյան  անցկացված ասուլիսի ընթացքում նշել է, որ ծրագիրն իրականացվել է Ադամ Միցկևիչ ինստիտուտի նախաձեռնությամբ: «Գաղափարը պտտվում էր այն երկների շուրջ, որտեղ զարգանում է նոր ժողովրդավարությունը, որտեղ մարդիկ դեռևս չեն կարողանում փոփոխություններ անել: Ֆիլմերը պարզապես պետք է լինեին գերազանց և օգնեին գրավել հնարավորինս շատ հանդիսատես: Որոշ ֆիլմեր ողբերգական են, որոշներն այնքան էլ չէ: Հուսով եմ, որ կհավանեք բոլոր ֆիլմերը, որովհետև բոլորն էլ այն մասին են, թե ինչպես է հասարակությունը փոխվում: Ֆիլմերը հստակ ներկայացնում են այն իրականությունը, որում ապրում ենք մենք: Դրանք երկխոսության հրավեր են»,- նշել է Ռիչարդ Պենյան: Վերջինս ասել է, որ  ծրագրի արդյունքը կլինի այն, եթե մարդիկ փոփոխություններ մտցնեն իրենց կյանքում: Ցուցադրությունների համար ընտրված ֆիլմերը ապահովում են քաղաքացիական ակտիվության «համընդհանուր պատկերը»՝ նախկին Հարավսլավիայից, Հայաստանից և Լեհաստանից մինչև Մեքսիկա, Չինաստան և Աֆղանստան:

Ցուցադրությունների համար ընտրված ֆիլմերը ապահովում են քաղաքացիական ակտիվության «համընդհանուր պատկերը»՝ նախկին Հարավսլավիայից, Հայաստանից և Լեհաստանից մինչև Մեքսիկա, Չինաստան և Աֆղանստան:  Ծրագիրը բացվել է հուլիսի 14-ին լեհ ճանաչված ռեժիսոր Վալդեմար Քշիստեկի «80 միլիոն» ֆիլմով, որը Լեհաստանը 2013-ին առառաջադրել էր «Օսկար» մրցանակի: Նախատեսված է նաև «Ենթադրյալ մեղավորը» մեքսիկական  ֆիլմի ցուցադրությունը, ֆիլմ, որն ազգային սկանդալի տեղիք տված արդարադատության աղմկոտ սխալի մասին է: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը ֆերմերներին «տոկոսով» անծլունակ սերմացու է տվել’
Հաջորդ հոդվածը‘ՖՒՖԱ-ի ռեյտինգում Հայաստանը նահանջել է, իսկ իսպանացիների տեղը զբաղեցրել են գերմանացիները’