‘Սոցիոլոգները պարզել են, թե ինչից են վախենում Գերմանիայի քաղաքացիները’

2329

‘

Կլիմայի փոփոխությունները, նոր պատերազմներն ու ահաբեկչական գործողությունները Գերմանիայի քաղաքացիների գլխավոր վախերն են այս պահին, վկայում են Kantar Emnid հանրային կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի հարցման արդյունքները:

Հարցաման արդյունքներով՝ գերմանացիների 71 %-ի կարծիքով՝ գլոբալ տաքացումը առանձնահատուկ սպառնալիք է, 65%- ը վախենում է նոր պատերազմներից, 63 %-ը՝ ահաբեկչական գործողություններից:

Այնուհետև վախերի վարկանիշում գալիս են՝ հանցավորությունը (62%), աղքատությունը ծերության օրոք (59 %), փախստականների հոսքը (45%) և գործազրկությունը (33%):

Հարցումն անցկացվել է հուլիսի 26-ին և 27-ին Գերմանիայի հազար քաղաքացիների շրջանում:

Փոխանցում է ria.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Հաց Բերողը Թեհմինե Ենոքյանին ասել է. «Դու դատարկեցիր իմ Սարի Թաղը». Ա. Կաղինյան’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Գուլնարա Կարիմովան Ուզբեկստանի ԱԱԾ քննչական մեկուսարանում է’