‘Սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումները էլեկտրոնային եղանակով ընդունվում են. Ֆիննախ’

924

Ի պատասխան մամուլի հրապարակումների, ՀՀ ֆինանսների նախարարության անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ Ֆիննախի կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկները և սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումները էլեկտրոնային եղանակով ընդունվում են: Այս մասին ասված է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Սույն թվականի օգոստոսի 19-ին ավելի քան 18.000 հարկ վճարող բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացրել և Ֆինանսների նախարարության տեղեկատվական համակարգ է մուտքագրել համապատասխան հաշվարկները:

Ներկայում համակարգը, որոշակի ծարնաբեռնվածությամբ, շարունակում է բնականոն գործել, և օրվա յուրաքանչյուր ժամին ՖՆ տեղեկատվական շտեմարան է մուքագրվում եկամտային հարկի, սոցիալական վճարի հազարավոր ամսական հաշվարկներ:

Ինչ վերաբերում է հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնին, տեղեկացնենք, որ այն աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ, մասնավորապես օգոստոսի 19-ին կենտրոնը պատասխանել է 1.847, իսկ օգոստոսի 20-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ՝ 1.070 հարկ վճարողների զանգերի»,–ասվում է ֆիննախի տարածած պարզաբանման մեջ։

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը դատապարտում է ազատ մամուլի դեմ սանձազերծված արշավը (հայտարարություն)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը Հայաստանի եզդիների հետ քննարկել է Իրաքում տիրող իրավիճակը’