‘Սոց.ապահովության պետծառայությունում տեղի ունեցած յուրացումների գործով երկու ամբաստանյալ փոխհատուցել են պետությանը պատճառված վնասը’

1376

Սոցիալական ապահովության պետական ծառայությունում տեղի ունեցած յուրացումների գործով երկու ամբաստանյալներ` Հովհաննես Հովհաննիսյանը և Սարգիս Սարգսյանը պետությանը պատճառված վնասի գումարը փոխհատուցել են ֆինանսների նախարարությանը: Ինչպես այսօր կայացած դատական նիստում հայտարարել է դատավոր Վարդանյանը, Հովհաննիսյանը վճարել է 7 մլն դրամ, իսկ Սարգսյանը` 1.3 մլն դրամ: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆոն:

Նշենք, որ Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը 2010 թվականի դեկտեմբերին ազատվեց աշխատանքից և քրեական պատասխանատվության ենթարկվեց, երբ ՀՀ Վերահսկիչ պալատը բացահայտեց հսկայական գումարների յուրացումներ: Կենսաթոշակային հիմնադրամից կատարված անօրինական յուրացումների ընդհանուր գումարը կազմեց 113 մլն.դրամ: Նշված գործով ամբաստանյալ է հանդիսանում 53 անձ (2-ը գտվում է որոնման մեջ), իսկ 13 անձ ձերբակալված է:

Նախորդ հոդվածը‘Հրաշամանուկ քաղաքապետն ու տարօրինակ գրադարանավարները’
Հաջորդ հոդվածը‘Թուրք դիվանագետ. Ղարաբաղյան հակամարտությունը Թուրքիայի համար ազգային հարց է’