‘
Sport.es-ը հաղորդում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին ընդգրկել է կատալոնացիների երկրորդ թիմի կազմում: Հարձակվողը կմասնակցի ֆուտբոլի Ինդոնեզիայի պատանեկան հավաքականի դեմ խաղին: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին:
Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար Սուարեսը որակազրկվել էր 4 ամսով: Նրա որակազրկման ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին:
‘